10/21/2019

Այսօր պետք է տեղի ունենա Պորոշենկո-Զելենսկի բանավեճը

Այսօր պետք է տեղի ունենա Պորոշենկո-Զելենսկի բանավեճը

Ուկրաինայում ապրիլի 21-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ երկու թեկնածուները պետք է հանրային բանավեճ անցկացնեն:

Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին այսօր պետք է հանդիպեն մայրաքաղաք Կիևի 70 հազար տեղանոց Օլիմպիական մարզադաշտում, ինչը համարվում է աննախադեպ երևույթ Ուկրաինայի քաղաքական կյանքում:

Բանավեճի նախօրեին գործող նախագահ Պորոշենկոն հայրենակիցների ներողամտությունն է հայցել պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում թույլ տված սխալների համար և խնդրել է իրեն տալ աշխատելու երկրորդ հնարավորությունը:

Վերջին հարցախույզի տվյալների համաձայն՝ ընտրողների 73 տոկոսը պատրաստ է քվեարկել հօգուտ Զելենսկու, իսկ 27 տոկոսը՝ հօգուտ Պորոշենկոյի:

Գործող նախագահն ասել է, թե միայն ինքը կարող հակազդել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: