12/13/2019

Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի շնորհավորանքը՝ Մայիսի 1-ի առթիվ

Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի շնորհավորանքը՝ Մայիսի 1-ի առթիվ

Հարգելի՛ աշխատակիցներ

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի մեկի առթիվ:

Մեզանում աշխատանքը մշտապես կարևորվել է, հայ աշխատավորը՝ հողագործ ու հանքագործ, շինարար ու ճարտարապետ, բժիշկ ու ղեկավար, յուրաքանչյուրը իր մասնագիտության շնորհիվ տարիներ շարունակ նպաստել են մեր երկրի ամրապնդմանը, զարգացմանն ու շենացմանը: 
Յուրաքանչյուրիս աշխատանքի շնորհիվ է լիարժեք կյանք ու բարեկեցիկ ապագա կերտվում մեր ընտանիքների, զավակների համար: 

Մաղթում եմ բոլորիս քաջառողջություն, հաջողություններ, ազնիվ ու արժանապատիվ աշխատանք` հանուն մեր ընտանիքների ապահովության և երկրի զարգացման:

Հարգանքով՝ Դավիթ Թովմասյան

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: