08/23/2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Մայիսի 2-ին Սյունիք այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Դիվանագետը տասը ամիս է, ինչ պաշտոնավարում է Հայաստանում եւ սա նրա առաջին այցն էր մարզ, որ ճանաչողական նպատակ էր հետապնդում։

Մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իտալացի դիվանագետին ներկայացրեց մարզի տնտեսության առաջնահերթությունները։

Վինչեցո Դել Մոնակոն, մասնավորապես, հետաքրքրված էր Հյուսիս-հարավ ճանապարհի` Սյունիքով անցնող հատվածի շինարարությամբ։ Սյունիքի մարզպետը քարտեզի միջոցով մանրամասներ ներկայացրեց ճանապարհահատվածի մասին։

Մարզպետարանում կայացած հանդիպումից հետո դեսպանը մեկնեց Մեղրի։

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: