08/23/2019

ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՑ

ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՑ

Մայիսի 3-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Տաթեւ համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել, որին համայնքի տարբեր գյուղերի բնակիչներ էին ներկայացել:

Նախապես գրանցվել էր 21 քաղաքացի, ընդունելության եկավ 36 հոգի: Նրանք մարզպետին դիմեցին տարբեր հարցերով՝ աշխատանքի տեղավորման, հողատարածք հատկացնելու, տանիքների նորոգման, ոռոգման ջրի, դրամական աջակցության, բնակարանային, առողջապահական խնդիրներով, խախտված իրավունքների վերականգնման համար եւ այլն: 

Նշենք, որ Սյունիքի մարզպետը մինչ այս քաղաքացիների արտագնա՝ մարզկենտրոնից դուրս ընդունելություն է կատարել նաեւ Մեղրիում եւ Սիսիանում. նման աշխատելաոճը կշարունակվի մյուս համայնքներում: 

Գտնվելով Տաթեւ համայնքի կենտրոն Շինուհայրում՝ Հունան Պողոսյանը եղավ նաեւ բազմազավակ՝ 12 երեխա ունեցող Մարդյանների տանը, որը վերանորոգման կարիք ունի, այցելեց Շինուհայրի մանկապարտեզ, որն անմխիթար վիճակում է, եւ համայնքը դրա վերանորոգման ծրագիրն այս տարի ընդգրկել է պետբյուջեի համաֆինանսավորմամբ համայնքներում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի շարքում: 

Մարզպետն այցելել է նաեւ Տաթեւի ճոպանուղու «Հալիձոր» կայարանի տարածք՝ քննարկելու մայիսի վերջին կայանալիք «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր:

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят, стол и в помещении

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 7 человек, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещении

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят и костюм

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят и костюм

На данном изображении может находиться: 6 человек, люди стоят, костюм и в помещении

На данном изображении может находиться: 6 человек, люди стоят, гора, небо, на улице и природа

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: