05/23/2019

Վերին Խոտանանում Սուրբ Մովսես Խոտանանցու (Տաթեւացու) ոգեկոչման օրն էր

Վերին Խոտանանում Սուրբ Մովսես Խոտանանցու (Տաթեւացու) ոգեկոչման օրն էր

Տեւական ընդմիջումից հետո երեք տարի է, ինչ ոգեկոչվում է հայոց 101-րդ կաթողիկոս, սուրբ Մովսես Խոտանանցու հիշատակը։

Մայիսի 14-ին` մեծ հայորդու մահվան օրը, նրա ծննդավայրի` Վերին Խոտանան գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցում (կառուցված 17-րդ դարում) մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ երանելի Մովսես Խոտանանցու, նշվեց նրա հոգեշնորհ գործերը` ի բարօրության Հայ առաքելական եկեղեցու մաքրության եւ գոյատեւման։ Նա շրջում էր եւ քարոզում էր ժողովրդին, եկեղեցական կարգերը վերահաստատում, եկեղեցիներ նորոգում, դպրոցներ բացում։ Եկեղեցական կյանքի զարթոնքը մեծ խանդավառության էր առաջ բերում հավատացյալների շրջանում եւ մեծացնում Մովսես Տաթեւացի վարդապետի համբավը։ Մայր աթոռի համար սկսվում են վերազարթոնքի օրեր, նորոգվում են Մայր տաճարը, կիսաավեր շինությունները։

Պատարագից հետո խոտանանցիները եւ համայնքի հյուրերը մասնակցեցին գյուղի վերին մասում տեղադրված մետաղակուռ խաչի օրհնման արարողությունը, որ կատարեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը։

Խաչի տեղադրումը նախաձեռնել են Վահե Բադալյանը եւ Էդգար Մինասյանը։Արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ  Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Կապանի բնակավայրերի վարչական ղեկավարներ, հյուրեր։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: