05/23/2019

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է
Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է (International Day of Families): Այս օրը 1993 թվականի սեպտեմբերի 20-ին հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Տոնի պաշտոնական օր սահմանվել է մայիսի 15-ը: Այն սկսել են նշել 1994 թվականից:

ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: 

Դեռեւս 90-ական թվականներին ամուսնալուծությունների կտրուկ աճ նկատվեց, ինչպես նաեւ աճեց այն մարդկանց թիվը, ովքեր հատել էին 30-ի շեմը, սակայն դեռեւս չէին ամուսնացել եւ անգամ չէին էլ մտածում ամուսնության մասին: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ 90-ականներին կարելի էր ասել, որ աշխարհը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ: Ուստի որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն առաջացավ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը: 

Ընտանիքի միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Դեռեւս 2011 թվականի փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: 

Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է՝ մարդու հասարակայնացման առաջին աստիճանը: Ընտանիքը զարգանում եւ ձեւափոխվում է իրեն շրջապատող աշխարհի հետ` համապատասխանեցվելով ժամանակակից հասարակության պահանջներին: Բոլոր ժամանակներում էլ պետության զարգացումը դատել են՝ ըստ հասարակությունում ընտանիքի զարգացման աստիճանի ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքի: 


Հ.Գ. Ի վերջո, պետք է հասկանալ մեկ պարզ բան. մարդ լիարժեք երջանիկ է, երբ ունի ընտանիք, երբ գիտի՝ իրեն սպասող ունի՝ անկախ ամեն ինչից: 

Հայկական ազգային ընտանիք (սոցիալական հոլովակ)

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: