09/23/2019

Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներն էլ ավելի են ակտիվացնում համագործակցությունը, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Արցախյան հիմնախնդրի քննարկումները: Մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովի և Արցախի ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հատուկ ընտրել էինք օրակարգային հարցը՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման թեման և խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումներընաև այսօրվա վիճակըԵվ երկու խորհրդարանների բոլոր պատգամավորներն էլ հնարավորություն ունեցան իրենց տեսակետները ներկայացնելուՍա համարում եմ շատ օգտակարքանի որ մենք մի նոր գործընթաց ենք սկսել Հայաստանի խորհրդարանի հետսա մեծ ճանապարհի նոր սկիզբ է»,-ասաց Աշոտ Ղուլյանը:

Նա նկատեցոր  գործնական աշխատանքների իմաստով նիստը ցույց է տվել այն ճանապարհըորով գնալու ենԱրցախի ԱԺ նախագահը վստահություն հայտնեցոր քննարկումներից շատ հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին գործողությունների համարիսկ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի համար արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ունեն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քննարկումները գնահատեց շատ հետաքրքիրՔննարկման ընտրված թեման համարեց բացառիկ կարևոր նշանակության: «Այժմ մեր խորհրդարանականներն առավել հստակ պատկերացում ունեն այն մասինթե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային  երկկողմբազմակողմ շփումներումԿարծում եմոր քննարկումները պետք  է շարունակական լինեն»,-ասաց Միրզոյանը:

Համագործակցության  միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին պատգամավորները նաև նախանշել են հետագա քննարկումների հարցերը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: