10/23/2019

Արցախի նախագահները ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին

Արցախի նախագահները ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին

Արցախի գործող եւ նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար ասել են, որ կարող են դատարան գալ մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Պաշտպանը միաժամանակ դիմելով դատավորին՝ ասաց՝ եթե հնարավոր է, դատարանը կարող է տալ հնարավորություն Արցախի նախագահներին իրենց երաշխավորությունը պնդել հեռակապի միջոցով։ Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը նկատեց, որ երաշխավորությունը պնդելու համար անհրաժեշտ է այն տվող անձանց ստորագրություն, ներկայություն եւ բացի այդ, դատարանը պարտավոր է երաշխավորներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հինգ րոպե ժամանակ տվեց՝ պարզելու՝ եթե կարգապահական գումարտակը աշխատում է, շաբաթ՝ մայիսի 18-ին, կարող են դատական նիստ հրավիրել և քննարկել Արցախի նախագահների երաշխավորությունը։ Սակայն ընդմիջումից հետո պարզվեց, որ շաբաթ օրը աշխատանքային օր չէ եւ հնարավոր չէ դատական նիստ կազմակերպել։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին: 

Ընդմիջումից հետո դատավորն ասաց, թե ցանկալի կլինի, որ երաշխավորները վաղը գան, որպեսզի ժամանակի առումով խնդիր չլինի: Պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ կփորձի ճշտել:

Հիշեցնենք, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Նրանք երաշխավորում են՝ ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա դատարանին ներկայանալը, խնդրում են կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, երեկ ասաց, որ այն անձը, ով երաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան եւ իր կամարտահայտությունը վերահաստատի դատարանում, բացի այդ՝ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իր իրավունքներն ու պարտականությունները։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: