09/23/2019

Սյունիք` «դժոխքի» ճանապարհով

Սյունիք` «դժոխքի» ճանապարհով

Արդեն մի քանի օր է, ինչ Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Սիսիանի Զանգեր կոչվող տարածքից սկսած հատվածը քարուքանդ է։ «Ոնց որ դժոխքի ճանապարհը լինի` տանջանքներով անցնում ենք։ Սենց բան հլա չէր եղել նենց էն քանդել, որ կարկատեն….»,-դժգոհեցին վարորդները։ Նրանց խոսքով էս տեմպերով ու ճանապարհի էս վիճակով տուրիզմ չի զարգանա։

«Տաթեւն ու Վահնավանքը, Արաքսն ու Որոտանը ինչքան էլ գայթակղեն, օտարերկրացին հետ կդառնա կես ճանապարհից»,-նշեցին մեր զրուցակիցները։ Ի դեպ, այս ճանապարհը Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին է։ Սյունեցիները դիմումներ են հղել մարզից ընտրված պատգամավորներին։ Ծննդով սյունեցի, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց որ ինքն էլ է այդ  ճանապարհով հանգստյան օրերին գնում Գորիս եւ առանց դիմումների էլ տեղյակ է վիճակից։ Պատգամավորը դիմել է  տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին։

«Ստրատեգիական ճանապարհ է նախարարին դիմել եմ, որպեսզի ուշադրության կենտրոնում պահի հարցը։ Հնարավորինս անձամբ հետեւի աշխատանքներին , որ ստիպված չլինենք երկու-երեք ամիսը մեկ անգամ կարկատել ճանապարհը»,-ասաց պատգամավորը։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ 

aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: