05/23/2019

Կապանի շենքերից մեկի 4-րդ հարկում իժ տեսակի օձ է հայտնաբերվել

Կապանի շենքերից մեկի 4-րդ հարկում իժ տեսակի օձ է հայտնաբերվել

Մայիսի 15-ին, ժամը 20:51-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 2 շենքի 4-րդ հարկի միջանցքում օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: