05/23/2019

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն չորրորդ օրն ընթացող՝ խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00-ին:

Մեղադրող դատախազական խումբն էլ պնդեց, որ կալանքի մասին որոշումը հիմնավոր է և այն պետք չէ փոխել։  Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացնում էր խափանման միջոցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Նրանք հայտարարեցին, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեցին վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։

Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, ներկայացրեց դրա վերաբերյալ մանրամասներ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: