07/02/2020

Այս անգամ նպատակը մեթոդական օգնություն ցուցաբերելն է

Այս անգամ նպատակը մեթոդական օգնություն ցուցաբերելն է

Կապանի մշակույթի պալատի բեմահարթակը մայիսի 16-ին տրամադրվել էր մարզի պարային խմբերին։ Մշակութային աջակցության հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց պարի խմբերի ստուգատես-փառատոն, որին մասնակցում էին Կապանի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու արվեստի դպրոցների, մանկապատանեկան եւ մշակութային կենտրոնների, հանրակրթական դպրոցների եւ Կապանի արվեստի պետական քոլեջի պարային խմբերը։

Մինչեւ փառատոնի սկսվելը փառատոնի մասնակիցներին բարեմաղթանքի խոսք ասաց մշակութային աջակցության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նելլի Սարգսյանը։ Երեք ժամ շարունակ մարզի պարային խմբերը ներկայացրին ազգագրական պարերից մինչեւ ժամանակակից պարեր (նաեւ տարբեր ժողովուրդների)։ Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Նելլի Սարգսյանը, այս անգամ նպատակը ոչ թե լավագույններին հայտնաբերելն է ու մրցանակներ հանձնելը, այլ մեթոդական օգնության ցույց տալը եւ ճշտելը, թե ինչ խնդիրներ ունեն մանկապատանեկան պարային խմբերը։ Կարեւոր է նաեւ, նշեց մեր զրուցակիցը, որ Սյունիքի մարզի պարային խմբերը հանդիպեն, ծանոթանան միմյանց կարողություններին, փոխլրացնեն իրար։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: