07/02/2020

ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը․ Մայիլյան

ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը․ Մայիլյան

ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը, նշում է այն որպես առանձին պետություն ու մայրաքաղաք, Վաշինգտոնին կոչ է անում նույնպես ճանաչել Արցախի անկախությունը։

Մայիլյանը հայտնել է, որ ԱՄՆ պատգամավորները գրեթե ամեն տարի այցելում են Արցախ, ինչը չի կարելի ասել ռուսաստանցիների մասին։ Նախարարի խոսքով՝ հիմա իրենք ուզում են վերականգնել ռուսաստանցի պատգամավորների այցերը, որոնք ընդհատվել են 7 տարի առաջ՝ 2012 թվականին։

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: