07/02/2020

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Նուր-Սուլթանում և Սանկտ Պետերբուրգում

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Նուր-Սուլթանում և Սանկտ Պետերբուրգում

Փաշինյանի խոսքով` Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ նորմալ են զարգանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մինչև հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։

Դրանից հետո ՀՀ վարչապետը մտադիր է Պետերբուրգի Միջազգային Տնտեսական Ֆորում (ՍՊՄՏՖ) այցելել, որտեղ նույնպես հույս ունի հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ։

Փաշինյանի խոսքով` հարաբերությունները Մոսկվայի հետ նորմալ են զարգանում։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: