07/02/2020

Մեքենան, որում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր, չխուզարկվեց

Մեքենան, որում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր, չխուզարկվեց

Մեքենան, որում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր, չխուզարկվեց: Հիշեցնենք, որ ժամեր առաջ ոստիկանները Ավան վարչական շրջանում կանգնեցրել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան և ցանկացել այն խուզարկել: Բալասանյանը, սակայն թույլ չի տվել, քանի որ իրավապահները չեն ներկայացրել դատարանի կողմից խուզարկության թույլտվություն:

Ոստիկաններն արձանագրություն կազմեցին այն մասին, որ մեքենայի սեփականատերը չի թույլատրում խուզարկել այն: Նշենք, որ, ըստ ոստիկանների, իրենք օպերատիվ տվյալներ ունեն այն մասին, որ մեքենայում զենք կա: Ոստիկաններն այդպես էլ չներկայացրին խուզարկության վերաբերյալ դատարանի թույլտվություն, որի բացակայության պայմաններում անձն իրավունք ունի չթույլատրել խուզարկություն:

Նշենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: