07/06/2020

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակը

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքում  հուշատախտակ է տեղադրվել՝ նվիրված մեծանուն ֆրանսահային:

Ինչպես տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը, հուշատախտակը բացվել է Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լե Պրենս հասցեում, որտեղ բնակվել է Ազնավուրյանների ընտանիքը ֆրանսիական քաղաք տեղափոխվելուց հետո և որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը:

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա են գտնվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի որդին և հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը, որը հիմնադրամի գործադիր տնօրենն է:

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: