07/06/2020

Ազգային ժողովի խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում

Ազգային ժողովի խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրում

Ազգային ժողովն այսօր խորհրդի արտահերթ նիստ է գումարելու: Օրակարգում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցն է: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց Ազգային ժողովի պատգամավոր, ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Factor.am-ի հարցին ի պատասխան, Անի Սամսոնյանն ասաց, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 33 ստորագրություններից ավելի՝ 36 պատգամավորի ստորագրություն կա: ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել է խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ առաջարկվում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի  տարածած հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեզ հետ զրույցում, սակայն, նշել էր, որ գործընկեր խմբակցության ձևակերպումը իրենք չեն կիսում: Մեր հստակեցնող հարցին էլ, եթե անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեն, նիստը հրավիրվի, իշխանությունը քվորում կապահովի՞, Մակունցն ասել էր, որ այդ պարագայում իրենք կառաջնորդվենք օրենքով:

Նարեկ Կիրակոսյան 


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: