07/06/2020

Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

‪Բիշքեքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն արտգործնախարարների խորհրդի նիստը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա հրապարակել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ նիստին  քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում՝ այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լրացմանը։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: