11/19/2019

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երեկ ղարաբաղյան հարցը չեն քննարկել

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երեկ ղարաբաղյան հարցը չեն քննարկել

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը երեկվա հանդիպմանօրակարգում ղարաբաղյան հակամարտությունը չի եղել, այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Երեկ տեղի է ունեցել շատ մանրամասն, հանգամանալից խոսակցություն երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական տարբեր հարցերի շուրջ, ղարաբաղյան խնդիրը չի քննարկվել», - ասել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ըստ «Արմենպրես»-ի, հանդիպումից հետո ասել էր՝ ղարաբաղյան հակամարտությանը անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ», - ասել էր Կարապետյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան է մեկնել երեկ, այսօր նախատեսվում է նրա ելույթը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: