07/21/2019

Հնչեց դասական երաժշտություն

Հնչեց դասական երաժշտություն

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան համերգային դահլիճում մենահամերգով հանդես եկան քոլեջի դասախոս Լիաննա Մելիք-Ստեփանյանը՝ մասնակցությամբ ջութակահար Աշոտ Խաչատրյանի, թավջութակահարուհի Միլա Հովհաննիսյանի: Դաշնակահարուհին յուրաքանչյուր ուստարվա ավարտին մենահամերգ-հաշվետվությամբ հանդես է գալիս կապանցի ունկնդրի առջեւ: Այս անգամ նա կատարեց Բախի, Ռիմսկի-Կորսակովի, Բրամսի, Բեթհովենի, Շումանի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը նաեւ ընդգրկում է Կոմիտաս՝ «Ծիրանի ծառ» (մշակումը Վիլլի Սարգսյանի), «Հով արեք», «Կռունկ»: 

«Հանդես գալով մենահամերգով իմ առջեւ նախ՝ խնդիր եմ դնում չկորցնել ուսանողական տարիներին ստացած հմտություններս եւ ձգտում եմ դրանք էլ ավելի կատարելագործել, հետո ավանդույթ է դարձել իմ եւ Կապանի իմ փոքրաթիվ ունկնդրի հետ հանդիպումը:  Առաքելությունս եմ համարում նաեւ հասարակությանը, հատկապես մատաղ սերնդին առավել մոտեցնել դասական երաժշտությանը»,- մենահամերգից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց Լիաննա Մելիք-Ստեփանյանը: 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: