11/22/2019

«Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ». մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստը

«Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ». մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստը

 Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկեց Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստը։ Նիստի ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լիագումար նիստն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:

Լիագումար նիստի բացմանը մասնակիցներին և հյուրերին կողջունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուհետև ելույթներով հանդես կգան նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է աշխատանքային այցով։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետն այցի վերջում հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

 armenpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: