08/23/2019

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏ ԲԱՑՎԵՑ

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏ ԲԱՑՎԵՑ

Սյունիքի մարզի Տեղ համայնքում այսօր բացվեց նորակառույց անասնաբուժական կետը:

Բացման արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոն, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, գործարարներ, բնակիչներ:

Անասնաբուժարանը կառուցվել եւ կահավորվել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Տեղի համայնքապետարանի համատեղ ջանքերով:

Իր բացման խոսքում դեսպանը կարեւորեց այս համագործակցությունը, իսկ Սյունիքի մարզպետը ողջունեց բոլորին եւ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Օրակարգով նախատեված միջոցառումների հաջորդ կանգառը Կոռնիձոր գյուղն էր, որտեղ բացվեց «ԷԼՈԼԱ» ընկերության կաթի ընդունման կետը: Այն եւս կառուցվել է երկկողմ համագործակցության արդյունքում:

Ներկաները ծանոթացան կաթի մթերման գործընթացին, քննարկվեցին կաթի ընդունման պայմանները:

На данном изображении может находиться: 1 человек, стоит и костюм

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят, костюм, свадьба и на улице

На данном изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди стоят, небо, дерево и на улице

На данном изображении может находиться: 2 человека, в помещении

На данном изображении может находиться: в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят и костюм

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: