06/20/2019

Հաշվետվություն են տալիս նաեւ պարողները

Հաշվետվություն են տալիս նաեւ պարողները

Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ունեցավ կենտրոնում գործող «Նարին» պարարվեստի ստուդիայի 2018-2019 ուստարվա հաշվետու համերգը։ Մանկավարժ-պարուսույց Նարինե Մովսիսյանի սաները երեք տարիքային խմբում ներկայացրին տարբեր ժողովրդի եւ տարբեր ոճի պարեր` հանդիսականին պատկերացում տալով պարային իրենց կարողությունների մասին, նաեւ հաճելի պահեր պարգեւելով։ Համերգային շրագրին առանձին երանգներ հաղորդեցին երգչուհիներ Ինգա Մանուչարյանի, Մելինե Խաչատրյանի, Անուշ Գեւորգյանի կատարումները։ Այս տարի պարուհիներից չորսն ավարտում է ստուդիան, նրանց հանձնվեցին հավաստագրեր։ 

Ընթերցվեց ստուդիան ավարտած պատանիներից մեկի նամակը, ով այժմ ծառայում է հայոց բանակում։

Հաջորդ տարի «Նարին» պարարվեստի ստուդիան կնշի իր գոյության 20-ամյակը։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: