07/19/2019

Հրանտ Բագրատյան. Վեթինգ անում են այն երկրներում, որտեղ եղել է քաղաքացիական կամ տնտեսական պատերազմ. (Տեսանյութ)

Հրանտ Բագրատյան. Վեթինգ անում են այն երկրներում, որտեղ եղել է քաղաքացիական կամ տնտեսական պատերազմ. (Տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք նոր կառավարությունը գնում է տնտեսական հեղափոխության ճանապարհով, ինչպես որ հայտարարել էր, պարոն Բագրատյանն ասաց, որ ինքը չի սիրում հեղափոխություն բառը:

«Ես սիրում եմ իրական տնտեսական ռեֆորմներ: Ինձ համար ռեֆորմներ նշանակում է ռեսուրսների ապակենտրոնացում: Ես ուզում եմ դրան միտված հստակ քայլեր տեսնել»:

Հրանտ Բագրատյանի խոսքով, կառավարության գործը իրական ռեֆորմներով զբաղվելն է.

«Ոչ թե անենք նույնն ինչ-որ անում էր Սերժ Սարգսյանի կառավարությունը եւ անվանենք արմատական ռեֆորմ»:

Հարցին՝ ի՞նչ ձեռքբերում կամ ձախողումներ ունի նոր կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում, Հրանտ Բագրատյանն ի պատասխան ասաց, որ կառավարության հիմնական ձեռքբերում այն էր, որ այս մեկ տարվա ընթացքում տնտեսական վիճակը կտրուկ չի վատացել:

Իսկ ձախողումը, որ՝ տնտեսության վիճակը կտրուկ չի լավացել:

ՀՀ դատական համակարգը վեթինգի ենթարկելու գաղափարը պարոն Բագրատյանին դուր չի գալիս, քանի որ, նրա խոսքով, վեթինգ իրականացնում են այն երկրներում, որտեղ եղել է քաղաքացիական կամ տնտեսական պատերազմ: Նախկին վարչապետն անդրադառնալով ներդրումներին, ասաց, որ ուղղակի ներդրումների հոսքը 11 անգամ պակասել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: