12/13/2019

Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը կդառնա փոքր ավիացիայի առաջնեկը․ Սուրեն Պապիկյան

Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը կդառնա փոքր ավիացիայի առաջնեկը․ Սուրեն Պապիկյան

Երեկվա ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց. թե արդյոք չե՞ն նախատեսում  Ստեփանավանի օդանավակայանը վերագործակել։

Պապիկյանը նշեց, որ Ստեփանավանում չեն նախատեսում, սակայն Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը: Նրա խոսքով` կա մտադրություն նման օդանավակայան կառուցել նաև Ջերմուկում:

«Կառավարությունը դեմ չի լինի, որ այդ ուղղությամբ ներդրումներ կամ ներդրողներ ի հայտ գան»,- ասաց նախարարը:

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: