12/09/2019

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա. Դոնալդ Տուսկ

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա. Դոնալդ Տուսկ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով եւ միջազգային իրավունքի եւ սկզբունքների համաձայն: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

«ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Խոսել ենք տարածաշրջանում կայունության մասին, քննարկել չլուծված ղարաբաղյան հակամարտությունը: Ռազմական լուծում չկա, կա միայն քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի եւ սկզբունքների համաձայն: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների՝ արդար եւ երկարատեւ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ սկզբունքների վրա»,- ասել է Տուսկը:     

«Սակայն ինչպես համանախագահները, այնպես էլ մենք մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Կարեւոր են զսպվածությունը, խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը: ԵՄ-ն աջակցում է խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությունը եւ պատրաստ է նպաստել բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցներին»,- հավելել է նա: 

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: