08/22/2019

ԿԱՅԱՑԱՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2019 թվականի հուլիսի 9-ին կայացավ Կապան համայնքի ավագանու հերթական թիվ 5 նիստը՝ ավագանու 13 անդամների մասնակցությամբ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ։ Նախապես օրակարգում ընդգրկված էր 18 հարց, համայնքի ղեկավարն առաջարկեց օրակարգում ընդգրկել ևս 3 հարց, և առաջին քվեարկությամբ ավագանին հաստատեց նիստի օրակարգը՝ 21 հարցով։
Ավագանու հաստատմանն էր ներկայացվել ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, որի հիմք են հանդիսացել մի շարք ծրագրեր։ Օրակարգի հաջորդ կետով ավագանին որոշեց, որ յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթ օրը կնշվի Կապան քաղաքի օրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դեպքում ամառային ամիսներին Կապան այցելող բազմաթիվ հյուրերը նույնպես հնարավորություն կունենան մասնակցել տոնակատարություններին և մասսայական միջոցառումներին։ 
Ավագանին համաձայնություն տվեց նաև Կապան քաղաքի «Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թեկնածությանը․Սիրանուշ Գրիգորյան։
Համապատասխան որոշումներ կայացվեցին նաև համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։
Օրակարգային վերջին հարցով համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադևոսյանը ներկայացրեց հաղորդագրություն՝ 2019 թվականի բյուջեի կատարման առաջին կիսամյակի մասին, որը նույնպես հաստատվեց։

Ավագանու նիստի ուղիղ հեռարձակման հղումը՝ ստորև։
https://www.youtube.com/watch?v=arcsNqNvSTc

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: