09/17/2019

Կառավարության արտահերթ նիստում հաստատվել է ՀՀ 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարության արտահերթ նիստում հաստատվել է ՀՀ 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստորն անցկացվել է դռնփակ ռեժիմովՆիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի թիվ 289-Ա որոշման հավելվածի28-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների հետևողական իրականացումը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել կոնկրետ հանձնարարականներ՝ կապիտալ ծախսերի իրականացմաններդրումների ներգրավմանարտահանման ծավալների ավելացման և այլ ուղղություններով:  

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: