07/24/2019

Մեքսիկացի քաղաքապետը հաշմանդամ է ձևացել՝ հանրային ծառայողների աշխատանքն անձամբ ստուգելու համար

Մեքսիկացի քաղաքապետը հաշմանդամ է ձևացել՝ հանրային ծառայողների աշխատանքն անձամբ ստուգելու համար

Մեքսիկացի քաղաքապետը ներկայացել է որպես օգնության կարիք ունեցող հաշմանդամ՝  հանրային ծառայողների վերաբերմունքն անձամբ ստուգելու համար: Այս մասին գրում է odditycentral.com-ը:

Մի շարք բողոքներ ստանալով տարբեր հաշմանդամություն ունեցող բնակիչներից՝ կապված իրենց ստացած օգնության հետ՝ Չիուաուա նահանգի Կուաուտեմոկ քաղաքի քաղաքապետ Կառլոս Տենան չգիտեր ում հավատալ՝ բողոքողներին, թե իր գործընկերներին: Նա ծրագիր է մշակել սոցիալական աշխատակիցներին ստուգելու համար և երկու ամիս հաշմանդամի սայլակին նստած, արևային ակնոցով և ծածկոցով փաթաթված՝ այցելել է համապատասխան հաստատություն՝ օգնություն խնդրելով: Նա անվճար ուտելիք է պահանջել, որը կազմում է հաշմանդամ քաղաքացիներին տրվող օգնության մի մասը, սակայն նրա խնդրանքն անտեսվել է:

Նա փորձել է նույն տեսքով այցելել իր գրասենյակ և հանդիպում պահանջել քաղխորհրդի քարտուղարի հետ, նրան ստիպել են ժամերով սպասել միջանցքում: Համոզվելով, որ բողոքները հավաստի են, նա վեր է կացել սայլակից և բացահայտել ինքնությունը:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: