07/21/2019

Բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀՀ օրենսդրության շրջանակում. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին

Բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀՀ օրենսդրության շրջանակում. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին

11 հուլիսի, 2019թ․ «ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հաղորդում է ընկերության ղեկավարների եւ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին, որոնց կողմից իրականացվող անօրինական գործադուլը հանգեցրել է կոմբինատի արտադրական պրոցեսի դադարեցմանը։ 

Ընկերության ղեկավարները, լսելով աշխատակիցների բոլոր պահանջներն ու բողոքները, հանդես եկան պատասխան առաջարկությամբ՝ կազմել աշխատանքային հանձնաժողով, որի խնդիրը կլինի քննարկել կոմբինատի կոլեկտիվի ներկայացուցիչների պահանջները եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ գտնել։ Հանձնաժողովի կազմում կլինեն կոմբինատի աշխատակիցներ, արհմիության ղեկավարներ, իրավաբաններ, ոլորտի փորձագետներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի իրավասու մարմինների ներկայացուցիչներ։

Կոմբինատի կոլեկտիվի բոլոր պահանջները հանձնաժողովը կդիտարկի դրանց իրավական հիմնավորվածության եւ ՀՀ օրենսդրության համապատասխանության շրջանակում։

«Ընկերության ղեկավարները պատրաստ են վարել բաց եւ կառուցողական երկխոսություն, որի վրա էլ պետք է հիմնվի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, որը, սակայն, չպետք է բխի որեւէ մեկ կողմի շահերից։ Բոլոր խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Կարծում եմ նաեւ, որ հետագայում պետք է բացառել այս օրերին հնչած էմոցիոնալ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Դրանք ոչ մի կերպ չեն օգնում ստեղծված իրավիճակը հարթելու գործին»,- հայտարարեց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։

---------------------------------------------------------------------------------

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնվել է 2001 թվականին, այն ոսկու եւ այլ մետաղների ռեսուրսների դիվերսիֆիկացված բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում ընկերությանն են պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

«Все вопросы должны решаться в рамках законодательства РА». президент GeoProMining, Роман Худолий.

11 июля,2019г .GeoProMining – диверсифицированная международная группа горнодобывающих компаний сообщает o встречи руководства компании с сотрудниками, которые проводят незаконную забастовку, что привело к остановке комбината.

Руководство компании выслушали все требования и жалобы сотрудников и выступили с ответным предложением формирования рабочей комиссии с целью рассмотрения требований представителей коллектива комбината и разрешения ситуации. Комиссия будет состоять из сотрудников комбината, руководства профсоюза, юристов, экспертов отрасли, представителей местных властей, компетентных органов правительства и парламента Армении.

Планируемая к организации комиссия рассмотрит все предложения от коллектива на предмет их юридической обоснованности, а также их соответствие требованиям законодательства РА.

«Руководство компании готовы к отрытому и конструктивному диалогу, на основе которого и должна быть разрешена эта ситуация, не исходящая из интересов какой-либо сторон. Все вопросы должны решаться в рамках законодательства РА. Считаю также необходимым исключить в будущем прозвучавшие в эти дни эмоциональные и не соответствующие действительности заявления, которые не способствуют разрешению данной ситуации», - заявил Роман Худолий.

GeoProMining, основанная в 2001 году, является международной частной компанией с диверсифицированной ресурсной базой золота и других металлов. В Армении Компании принадлежат Агаракский медно-молибденовый комбинат и компания GPM Gold, разрабатывающая Сотское золотоносное месторождение и Араратскую золотоизвлекательную фабрику.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: