07/24/2019

Թուրքիան ստացել է S-400 համակարգի առաջին մասերը

Թուրքիան ստացել է S-400 համակարգի առաջին մասերը

Հուլիսի 12-ին Թուրքիան ստացել է ռուսական S-400 (С-400) հրթիռային համակարգերի առաջին մասերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ հակօդային պաշտպանության հրթիռային համակարգի առաջին մասերը ստացել են Անկարային մոտ գտնվող Mürted ռազմական օդանավակայանում: Մատակարարումները շարունակվելու են առաջիկա օրերի ընթացքում:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կոնկրետ օր չնշելով, ասել է, թե S-400 համակարգերի մատակարարումները Թուրքիային կատարվում են ստորագրված համաձայնագրերի գրաֆիկներին համապատասխան:

Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: