11/22/2019

ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է հայանպաստ օրենսդրական նախաձեռնություն

ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է հայանպաստ օրենսդրական նախաձեռնություն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Արցախի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195: Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act):

Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: