11/22/2019

Անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդներին հավելյալ անվճար տեղեր են հատկացվել

Անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդներին հավելյալ անվճար տեղեր են հատկացվել

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստըորը վարել է հանձնաժողովի նախագահնախարար Արայիկ ՀարությունյանըՆերկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա ԹամրազյանըՀՀ պետական  և  ոչ  պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներԳնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից,օրակարգում ընդգրկված էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքների ներկայացման և քննարկման,  Կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխմանպետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության ցուցակների հաստատման հարցերը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովընախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբորոշում է կայացրել հատկացնել հավելյալ տեղերելնելով ընդունելության մրցույթում բոլոր դիմորդների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքիցԲոլոր դիմորդներըովքեր անվճար համակարգ ընդունվելու համար հաղթահարել են մրցույթի անցողիկ նվազագույն շեմը և ունեն հավասար միավորներկընդունվեն անվճար համակարգՆախարար Արայիկ Հարությունյանը նշել էոր այդ նպատակով կհատկացվեն հավելյալ անվճար տեղերթափուր տեղերի վերաբաշխման հաշվին:

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ արվեստի բուհերին թույլատրվել է իրենց հատկացված անվճար տեղերի շրջանակում կատարել վերաբաշխում:

Քննարկվել են նաև կառավարության հատկացրած պահուստային տեղերի շրջանակում նպատակային ընդունելությանմասնավորապես, Արցախի և Մեղրիի համար հատկացված տեղերիինչպես նաև «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդու­­նելության (ըստ բակալավրի կրթական ծրագրիկարգի» 105-108-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների հարցերը (զոհված զինծառայողների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներառանց ծնողական խնամքի մնացած  երեխաներ և այլն):

Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ բուհերն ընդունելության ցուցակները կհրապարակեն հուլիսի 14-ին ժամը 20:00-ին:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: