07/24/2019

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները փոփոխվել են

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները փոփոխվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ.  ապրիլի 5-ի N 254-Ն հրամանով հաստատված  ընդունելության ժամկետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սահմանվել է, որ առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը (ոլորտային մասնագիտություններով` հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ, քան օգոստոսի 15-ը), իսկ հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը:

«Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 22-ը ներառյալ կներկայացնի պահանջվող փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը ներառյալ ուսումնական հաստատությունը լիազորված մարմին է ներկայացնում ընդունելության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: