08/22/2019

Դերասանի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը

Դերասանի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը

Այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է:

Սակայն քիչ առաջ Ղևոնդյանի որդին հերքեց լուրը՝ խնդրելով ապատեղեկատվություն չտարածել:

Նա նշեց, որ հայրը վատառողջ է, վիճակը՝ ծանր, գտնվում է Բելգիայում, սակայն նա չի մահացել: 

Տեղեկացնենք, որ վերջերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը ինսուլտ էր տարել: Shabat.am-ը ցավում է, որ չի կարողացել զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց՝ չպատկերացնելով, որ նման տեղեկատվությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, ուստի ներողություն է խնդրում իր ընթերցողներից ու դերասանի հարազատներից: 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: