12/09/2019

Բադասյան․ «Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որը չի ծառայել հանրային շահին»

Բադասյան․ «Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որը չի ծառայել հանրային շահին»

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ:

Գրիգորյանը իր հայտնի նամակով պնդում է, որ խնդիրը չի կարող կարգավորվել Սահմանադրական դատարանի շրջանակում, և անհրաժեշտ է ՍԴ-ի դատարանակազմական գործիքին առչնություն ունեցող մի շարք մարմինների միջամտությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

Ռուստամ Բադասյան․ - Ես կարծում եմ, որ խնդիրները խորքային են, և այդ խնդիրները առաջացել են ոչ թե Վահե Գրիգորյանի կամ ՍԴ տարբեր անդամների տարբեր կարծիքներով, կամ ՍԴ դատավորների, այլ խնդիրը առաջացել է այն ժամանակ, երբ որ Հայաստանում որոշվել է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որը չի բխել հանրային շահից, այլ անձնական շահը սպասարկելու նպատակ է հետապնդել, և այս գործընթացում որոշ անձինք իրենց անձնական շահը հետապնդելով այս կամ այն՝ իրենց համար բարենպաստ իրավիճակին են հասել: Ես կարծում եմ, որ ճգնաժամը առաջացել է այդ պատճառով առաջին հերթին:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք ընդունում եք, որ ճգնաժամ կա:

Բադասյան․ - Ճգնաժամ կա էն պահից սկսված Հայաստանի Հանրապետությունում, երբ որ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որը չի ծառայել հանրային շահին:

 

«Ավելի վատ կենսագրություն ունեցող դատավորներ ընտրվեցին»

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը «Ազատության» տաղավարում, 14-ը հուլիսի, 2019թ․
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը «Ազատության» տաղավարում, 14-ը հուլիսի, 2019թ․

 

Դատավորների ընդհանուր ժողովը անցած շաբաթ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի երեք դատավորներին, որոնց ընտրությունը վերապահված է իրեն: Ազգային ժողովի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունները լուրջ վերապահումներ ունեին ԲԴԽ դատավորների ընտրության հարցում:

«Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր նաև «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

Էդմոն Մարուքյան․ - Էն դատավորները, որոնք որ կային ԲԴԽ-ում և հրաժարական տվեցին էն սկսված գործընթացից հետո, փաստորեն, նրանցից ավելի վատ կենսագրություն ունեցող դատավորներ վերընտրվեցին, կամ, այ ինչպես Դուք նշեցիք կոնկրետ տվյալ պարագայում՝ Նաշխուն Տավարացյանի մասով, ինքը 8 ամիս, 9 ամիս առաջ ընտրվում է Ժողովի կողմից որպես ԲԴԽ անդամ, սակայն նա հրաժարականի դիմում է ներկայացնում, այսինքն՝ արհամարհում է էդ ընտրությունը, հետո ասում են՝ «դե դու պետք է երդում տաս, որ նոր հրաժարականի դիմումը ընդունենք», երդում չի տալիս, որ հրաժարականի դիմումը ընդունեն, հետո անցնում է 9 ամիս՝ մեկ էլ հանկարծ ինքը երդում է տալիս, ու այդ Ժողովը դատավորների, այսինքն՝ ղեկավարությունը, ընդունում է, որ սա նորմալ է, ու մի թեկնածուն էլ էս ձևով է հաստատվում: Այսինքն, երեք թեկնածուները, որ հիմա ներկայացված են՝ մեկը Նախշուն Տավարացյանն է, որը որ բավականին խայտառակ գործերով ներգրավված դատավոր է եղել՝ «Ա1+»-ի փակումը, կարծում եմ, լավագույն օրինակն է, որ պետք է էստեղ շեշտել: Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Վարդազարյանին, ապա, գիտեք, նա հայտնի է մեզ մոտ՝ իրավապաշտպաններիս մոտ, որպես մի դատավոր, մի դատարանի նախագահ, որը միշտ եղել է հերթապահ և միշտ օպերատիվ-հետախուզական միջոցների սանկցիաները բավարարել է իրավապահ մարմինների, ԱԱԾ-ի՝ ներքին դիտում, գաղտնալսումներ, արտաքին դիտում․․․

 «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 14-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: