12/13/2019

Կապանի օդանավակայանն այս տարի կբացվի․ Ռևազյան

Կապանի օդանավակայանն այս տարի կբացվի․ Ռևազյան

Մեր օդանավակայանները հիմնականում վատ վիճակում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Գյումրին է նորմալ վիճակում, ,Զվարթնոցը», «Էրեբունիում» էլ է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել: Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները վատ վիճակում են: Մեզ ներդրումներ են պետք, որ վազքուղին հասնի այն մակարդակին, որ այնտեղ իջնելն անվտանգ լինի», – ասաց նա:
Ռևազյանը նշեց, որ  հետաքրքրություն կա ներդրողների մոտ, և իրենք շփվում են վերջիններիս հետ այս հարցերը կարգավորելու համար:

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: