12/13/2019

Հայաստանն այն երկրների ցուցակում է, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ են աղբ արտադրում

Հայաստանն այն երկրների ցուցակում է, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ են աղբ արտադրում

Հայաստանը ներառվել է այն երկրների ցուցակում, որոնք բնակչության մեկ շնչի հաշվով ամենից շատ աղբն են արտադրում, տեղեկացնում է USA Today-ը։

Հետազոտության համաձայն, որն անցկացրել է Tempo գործակալությունը,  Կանադան զբաղեցրել է առաջին տեղը ցուցակում, երկրորդ տեղում Բուլղարիան է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, Հայաստանում 2014 թվականին մոտ 493 հազար տոննա մունիցիպալ թափոն է արտադրվել։ Հայաստանը մտնում է նաեւ այն երկրների շարքը, որոնք ամենաքիչ քանակությամբ գյուղատնտեսական եւ շինարարական աղբ են արտադրում։ Բայց այն, ինչը նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը մնացորդների համաշխարհային խոշոր արտադրողների շարքում, հսկայական քանակությամբ արդյունաբերական մնացորդներն են, որոնք նա արտադրում է։ Երկրում արտադրվող 48 մլն տոննա ընդհանուր մնացորդներից 47,3 մլն տոննան արդյունաբերական է, նշում է աղբյուրը։

Ցուցակում են հայտնվել նաեւ Էստոնիան (23,5 տոննա), Ֆինլանդիան (16,6 տոննա), Շվեդիան (16,2 տոննա), Լյուքսեմբուրգը (11,8 տոննա), Ուկրաինան (10,6 տոննա), Սերբիան (8,9 տոննա)։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: