08/22/2019

Բուհերում մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

Բուհերում մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

Բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Գնահատման թեստավորման կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից:

«Թափուր տեղեր ունեցող բուհում դիմորդները պետք է լրացնեն նոր դիմում-հայտ:
Բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: