08/22/2019

«Ճաշը լցրել է դեմքին». զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության

«Ճաշը լցրել է դեմքին». զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության

Զինծառայող Յուրիկ Բրոյանի մայր Մարինե Բրոյանը հրաժարվում է որդուն վերադարձնել բանակ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է զինվորի մայրը, նշելով, որ իր որդին չի խուսափում ծառայությունից, սակայն բանակի հետևանքներն առ այսօր կրում է:

«Իմ երեխան գտնվում էր Սովետաշենի հոգեբուժարանում, առավոտյան ժ.11:00-ին ասել են տեղափոխեք «Մուրացանի» հիվանդանոց: Ես տեղափոխել եմ հիվանդանոց, հետազոտություն պետք է անցներ, քանի որ ասել են ծառայության պիտանի չէ՝ դեղեր է ըդունում: Սակայն «Մուրացանի» հիվանդանոցում իմ երեխային չեն ընդունել: Իմ աչքի առաջ բժիշկները կեղծ ահազանգ տալով ասեցին, որ ինչ-որ նյարդաբան հետազոտել է իմ տղային, ամեն ինչ նորմալ է, թղթերը լրացրեք, ուղարկեք չաստ: 

Իմ երեխային էս վիճակին հասցրել են բանակում. ««Կանազ» հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկներն են նաեւ իմ տղային այս օրը գցել։ Այնտեղ ինչ-որ բան են ներարկել, ինչից հետո որդիս 5ամիս չէր կարողանում քայլել ու խոսել, դրանից հետո տեղափոխեցին ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին, պետի տեղակալը ինձ խաբեց, թե երեխուս լավ կնայեն, կբուժեն, կանեն այնպես, որ այս իրավիճակից դուրս գա։ Որդուս այդտեղ սկսեցին ճնշել։ Պետի տեղակալը անընդհատ որդուս ճնշել է, հարվածել է, եւ դրա հետեւանքներն է, որ որդիս ցնցումներ ունի։ Նա որդուս ստիպելով փորձել է կերակրել՝ գդալով զոռով սեղմել է, որդիս չի կարողացել ճաշը կուլ տալ, լցրել է դեմքին»։

Մարինե Բրոյանն ասաց, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ են խնդրին. «ՊՆ-ի թեժ գծի աշխատակիցները առաջին օրվանից գիտեն։ Մեկը մյուսին պաս տալով, զանգ տալով՝ ինձ էլ ասում են՝ մեր բանակը մի փնովեք։ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կեղծ հաղորդումներ է տարածել, թե ես գնացել եմ հոգեբուժարանից իմ երեխուն գողացել եմ, բերել եմ տուն։ Բժիշկը իմ երեխուն դուրս գրեց, տեղ չկար, երեխուն ո՞ւր պետք է տանեի, բերեցի տուն, լողացրի, կերակրեցի, ու հիմա էլ բերել եմ «Մուրացան» ԲԿ, բայց չեն ընդունում։ Իմ երեխեն բժիշկների համար դարձել էր ծիծաղի առարկա։ Զինվոր եմ տվել, որ ծիծաղի առարկա դառնա՞, թե իմ երեխու կյանքի հետ էին խաղում, ասում էին՝ քո երեխու կյանքը կախված է ձեռքիս թուղթ ու գրիչից, եզդի եք, մի 100 գլուխ անասուն կունենաք, տուր, գրեմ՝ ոչ պիտանի»։

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ զինծառայողը բուժումը ստանալուց եւ դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: