12/15/2019

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված բացառապես Կիպրոսի տնտեսական գոտում շելֆի հորատման աշխատանքների հետ: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը կդադարեցնի բանակցություններն օդային փոխադրումների շուրջ և կչեղարկի ԵՄ-ի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով մի շարք խորհրդակցություններ, ինչպես նաև կկրճատի Եվրամիությանն անդամակցելուն նախապատրաստվելու համար այդ երկրին տրամադրվող օգնության ծավալը: Բացի այդ, եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել իր վարկային գործունեությունը Թուրքիայում, հատկապես պետական աջակցությամբ վարկավորումների ոլորտում:

Պաշտոնական Անկարան արդեն պատասխանել է պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում դադարեցնել աշխատանքները:

«Թուրքիան կշարունակի պաշտպանել իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները, ինչպես նաև կակտիվացնի որ գործունեությունն այդ ոլորտում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

aravot.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: