12/15/2019

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերի ուսումնասիրության և գույքագրման աշխատանքներ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերի ուսումնասիրության և գույքագրման աշխատանքներ

Ծրագրային միջոցառման շրջանակներում 2018 թվականին դաշտային տեղազննումներ են իրականացվել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված/տիրազուրկ տարածք և 5 փակված պոչամբար, առանձնացվել են տեղամասեր, որտեղ թափոնների բաղադրության և ծավալների գնահատման, շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման աշխատանքներն առավել հրատապ են:

Վերջին երկու ամիսների ընթացքում այդ տեղամասերից վերցվել են ընդերքօգտագործման թափոնների և հողի 121 նմուշ, մակերևութային ջրերի նմուշառում կատարվել է 10 վայրից:

Նմուշառման վայրերը կապակցվել են Arm WGS գեոդեզիական կոորդինատային համակարգում: 

Աշխատանքների դաշտային փուլը ավարտվում է հուլիսի 17-ին: Կամերալ պայմաններում կատարվելու է նմուշների քիմիական բաղադրության վերլուծություն, մշակվելու են թեմատիկ թվային քարտեզներ և ամփոփ հաշվետվություն, որից հետո կմշակվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունների կանխարգելման և նվազեցման համալիր միջոցառումների ծրագիր։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: