08/21/2019

Բանակից հուլիսից հետո զորացրվածները չեն կարողանա մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին. ԳԹԿ

Բանակից հուլիսից հետո զորացրվածները չեն կարողանա մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին. ԳԹԿ

Հուլիսի վերջերին կամ հուլիսից հետո բանակից զորակոչվածները այս տարի չեն կարողանա մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց չի կարողանա օգնել։ Նրանք ովքեր գալիս են հուլիսից հետո, մեկ տարի կորցնելու են։ Կարծում եմ՝ պետք է զորակոչի օրենքը փոխվի կամ ընդունելության կարգը»,–նշեց նա։

Նշենք, որ քննությունների լրացուցիչ փուլն այս տարի անցկացվելու է հուլիսի 16-ից 21-ը, գրում է news.am:

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: