08/23/2019

Ռուսաստանում տարեց կնոջ դաժան սպանության մասնակից հայերից մեկն ինքնասպանություն գործեց, մյուսը 7 տարով ուղարկվեց բանտ

Ռուսաստանում տարեց կնոջ դաժան սպանության մասնակից հայերից մեկն ինքնասպանություն գործեց, մյուսը 7 տարով ուղարկվեց բանտ

100 հազար ռուբլի և Շալյապինի նկարը՝ ստորագրությամբ: Ահա ինչի համար են սպանել Պետերբուրգի Մարիինյան թատրոնի ամենատարեց աշխատակցին՝ 93-ամյա Նինա Մացինային: Վերջինիս դաժան սպանությունը տեղի ունեցավ 2017 թվականի նոյեմբերին:

Սպանության կազմակերպիչը բարեգործական կազմակերպության աշխատակից Գալինա Հուսեյնովան է: Նրան ու նրա երկու հանցակիցներին դատարանը մեղավոր է ճանաչել և արդեն հրապարակել է դատավճիռը:

Սպանության սև գործի մասնակիցներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Սենիկ Նարոյանը, հուլիսի 3-ին ինքնասպանություն գործեց հենց դատարանում: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է:

Դատարանի որոշմամբ Հուսեյնովան դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ Ռամզիկ Հակոբյանը, ով անմիջական մասնակցություն չի ունեցել սպանությանը՝ 7 տարվա:

 

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: