08/23/2019

ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 14-ին Հայաստան մուտք գործել փորձող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենայի ստուգման ընթացքում սահմանապահները, օգտագործելով ծառայողական շներին, հայտնաբերել են փաթեթ՝ սպիտակ բյուրեղային նյութենթադրաբար՝ մետամֆետամինԱրգելված նյութերը թաքցված են եղել մեքենայի խցիկում, ուղևորների նստատեղերի տակ։

Անձը և հայտնաբերված նյութը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: