08/23/2019

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanը։

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով կամ 3,6 տոկոսով։ Միաժամանակ նախարարը մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրություններ անցկացնել ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքներում, բացահայտել դրանց պատճառները և ներկայացնել խնդրի հաղթահարման համակարգային լուծումներ։

Խոսելով հանրապետության ներմարզային և միջմարզային երթուղային ցանցում առկա խնդիրների մասին՝ նախարարը նկատել է, որ միասնական երթուղային ցանցի ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է հստակեցնել ուղևորահոսքի ծավալները։

Երկրում իրականացվող խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ՀՀ մարզերի տարբեր համայնքներում մեկնարկած շինարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և դրանք կյանքի կոչելու նպատակով նախարարը մարզպետներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով համայնքներին տեխնիկական, մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ տեղերում նախագծերի մշակման աշխատանքների գործում։

На изображении может находиться: 6 человек, люди сидят и в помещении

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: