08/22/2019

Կապան-Շիշկերտ ավտոճանապարհին այրվել է մոտ 7 հա բուսածածկույթ

Կապան-Շիշկերտ ավտոճանապարհին այրվել է մոտ 7 հա բուսածածկույթ

Հուլիսի 16-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ծավ համայնքի անտառամերձ տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Շիշկերտ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 19:00-ին:

Ժամը 17:55-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Այրվել է մոտ 7 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 10 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 12 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ և Ծավ համայնքի վարչական ղեկավարը:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: