12/15/2019

Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը

Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը

67 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում:

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է գրառման մեջ:

Ռուդոլֆ Ղևոնդյանը 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։

1973-2004 թթ. աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։

1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Նահապետ», «Արյուն», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն Ջերմուկից», «Սիրո աստղ» և այլն։

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: