08/22/2019

Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը, առգրավվել է նրա համակարգիչը

Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը, առգրավվել է նրա համակարգիչը

Մեր ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։

Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։

Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին։

Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։ Վենետիկի հանձնաժողովն էլ այդ ամենին արձագանքեց։

Հիմա, փաստորեն, շրջափակվել է առանձին վերցրած մեկ դատավորի դուռ։

Դեպքի հետ կապված առաջիկայում կփորձենք ներկայացնել նաև ՀՔԾ-ի մեկնաբանությունն ու կապ հաստատել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: