12/15/2019

Փաշինյանը անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը

Փաշինյանը անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի  կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում։  ՀՀ վարչապետը հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կառուցակարգերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ պետք է խոսել:

«Կարող եմ ասել, որ քաղաքական մակարդակի շփումներում և՛ Եվրախորհուրդը, և՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: